
Գիշերային օպերատոր
4u.am
Նկարագրություն
4u.am-ը փնտրում է Գիշերային հերթափոխի հաճախորդների սպասարկման մասնագետ: Եթե ցանկանում ես մարդկանցից ստանալ հրաշալի էմոցիաներ, դառնալ 4u ընտանիքի անդամ, ապա մենք սպասում ենք քեզ:
Միացիր մեզ եթե՝
- սիրում ես շփվել մարդկանց հետ և օգնել նրանց կատարել լավագույն ընտրությունը,
- վարժ տիրապետում ես հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներին,
- կարող ես որոշում կայացնել տարբեր իրավիճակներում,
- սթրեսակայուն ես և պոզիտիվ կերպով լուծում ես քո առջև դրված բոլոր խնդիրները,
- պունկտուալ ես և կրեատիվ մտքի կրող,
- ցանկանում ես զարգանալ, ինքնակրթվել և դառնալ հիանալի մասնագետ,
- սիրում ես գիշերները արթուն մնալ (սուրճը մեր կողմից)):
Հավելյալ նշումներ
Եթե համապատասխանում ես վերը նշված կետերին, ապա ուղարկիր քո CV-ն մեր էլ․ հասցեին:
Հաջորդ փուլին կհրավիրվեն միայն ընտրության փուլն անցած թեկնածուները:
4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։
4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։
4u.am-ն ունի 150-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։
4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։