Get our free app. It won't take up space on your device

Գինու կատեգորիայի զարգացման մասնագետ

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ

Industry: Marketing, Advertising, PR, Sales, Business Development
Deadline: 6/13/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

Alpha Food Service-ը հրավիրում է իր թիմ՝ Գինու կատեգորիայի զարգացման մասնագետի, ով կնպաստի գինու բիզնեսի ընդլայնմանը, վաճառքների աճին և հաճախորդների ցանցի զարգացմանը։

Պարտականություններ

  • Ներկայացնել գինու տեսականին առկա և պոտենցիալ հաճախորդներին՝ կազմակերպելով պրեզենտացիաներ, դեգուստացիաներ և ոլորտային միջոցառումներ,
  • Վերլուծել շուկայի միտումները և հաճախորդների պահանջարկը՝ նպատակ ունենալով ընդլայնել վաճառքի ծավալները և հաճախորդների բազան,
  • Պահպանել հարաբերություններ մատակարարների, գինեգործարանների և դիստրիբյուտորների հետ՝ վերահսկելով և ապահովելով ապրանքատեսականու մատակարարվող քանակը և ժամանակին ու պատշաճ մատակարարումը,
  • Մասնակցել բանակցային գործընթացներին՝ տրամադրելով լիարժեք տեղեկատվություն առաջարկվող ապրանքների վերաբերյալ,
  • Այցելել գործընկերներին՝ HoReCa հատվածում իրականացնելով ուսուցումներ և թրեյնինգներ գինու կիրառման վերաբերյալ,
  • Մասնակցել մարքեթինգային միջոցառումների կազմակերպմանը՝ խթանելով վաճառքները և նպաստելով ապրանքանիշի առաջխաղացմանը,
  • Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ նպատակ ունենալով հասնել առավելագույն արդյունքների,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ գինու ոլորտում կամ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրի ոլորտում,
  • Բարձր մակարդակի հաղորդակցման, ներկայացուցչական և բանակցային հմտություններ,
  • Տվյալների վերլուծության հմտություններ,
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման ունակություններ՝ միաժամանակ մի քանի առաջադրանքներ վարելու կարողությամբ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Microsoft Office ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media