Ղեկավար
VAGHARSH EV VORDINER CONCERN LLC
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու և պատասխանատու ղեկավարի՝ բազմաֆունկցիոնալ մանկական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու, վերահսկելու և զարգացնելու համար։
Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով ունի կառավարման գործնական փորձ, կարողանում է արդյունավետ ղեկավարել թիմը, համակարգել տարբեր աշխատանքային գործընթացներ, ինքնուրույն որոշումներ կայացնել և ապահովել կենտրոնի արդյունավետ գործունեությունն ու զարգացումը։
Պարտականություններ
- Կենտրոնի ամբողջական գործառնական կառավարում և ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպում։
- Մանկապարտեզի, մանկական սրճարանի և զարգացման կենտրոնի գործունեության համակարգում՝ ապահովելով բոլոր ուղղությունների արդյունավետ և սահուն աշխատանքը։
- Աշխատակիցների ղեկավարում, աշխատանքների պլանավորում, պարտականությունների բաշխում և կատարման վերահսկում։
- Ներքին աշխատանքային գործընթացների օպտիմազացում ։
- Ծառայությունների որակի, անվտանգության, հիգիենայի և սահմանված չափանիշների պահպանման վերահսկում։
- Ծնողների, հաճախորդների և գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորում և պահպանում։
- Կենտրոնի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների պլանավորում ու իրականացում։
- Առաջացող խնդիրների օպերատիվ լուծում և հնարավոր ռիսկերի կանխարգելում։
- Ղեկավարության հետ մշտական կապ և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ՝ պարտադիր։
- HoReCa ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Թիմի աշխատանքի կազմակերպում և պարտականությունների բաշխում, աշխատանքային գործընթացների համակարգում և կատարման վերահսկում։
- Գործառնական կառավարման հմտություններ և միաժամանակ մի քանի ուղղությունների աշխատանքը համակարգելու կարողություն։
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
- Առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության և բանակցությունների զարգացած հմտություններ։
- Նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և փոփոխվող իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն։
- Բարձրագույն կրթություն՝ պարտադիր։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը՝ պարտադիր։
Այլ Նշումներ՝
Բարձր և մրցունակ վարձատրություն՝ համապատասխան թեկնածուի մասնագիտական փորձին և կարողություններին։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և մի քանի նախադասությամբ ներկայացրեք Ձեր ղեկավարական փորձը։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: