Ղեկավար
Demokrat
Նկարագրություն
Բարձրակարգ կահույքի ընկերությունն աշխատանքի է հրավիրում պարտադիր ղեկավարման փորձ ունեցող անձանց՝ կահույքի արտադրամասի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար:
Պարտականություններ
- Իրականացնել արտադրության օպերատիվ համակարգում,
- Կազմել արտադրական գործընթացների ժամանակացույցը, հաջորդականությունը, հետևել արտադրական գործընթացների ճիշտ և ժամանակին իրականացմանը,
- Իրականացնել որակի վերահսկման համար պահանջվող աշխատանքներ։
Պահանջներ
- Ղեկավարման փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է,
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է,
- Աշխատանքը օպտիմալ պլանավորելու կարողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9:00-18:00։
- Աշխատավարձը բարձր ՝ ֆիքսված 300 000դրամ + բոնուսային համակարգ
- Հասցե՝ Աշտարակի Խճուղի 47/6
Democrat-ը հայկական լյուքս դասի կահույքի ընկերություն է, որն իր պատմությունը սկսել է 2010 թվականին:
Հիմնադիրներ Հենրիկ Գևորգյանն ու որդիները փոքր ընտանեկան բիզնես հիմնեցին և իրենց արտադրությունը սկսեցին ընդամենը 55 մետր տարածքում:
Ո՞վ ենք մենք
"Demokrat" - ը ձեր հուսալի գործընկերն է Երևանի կահույքի աշխարհում: Մենք մասնագիտացած ենք բարձրորակ կահույքի պատրաստման և վաճառքի մեջ ' էլեգանտ դիզայնով և ամրությամբ:
Մեր փորձառու արհեստավորների թիմը երաշխավորում է յուրաքանչյուր մանրուքի որակը ՝ օգտագործելով ժամանակակից և հուսալի նյութեր:
Առաջարկում ենք լայն տեսականի բոլոր ոճերի և ինտերիերի համար: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումը մեր առաջնահերթությունն է: Մենք օգնում ենք Ձեզ հեշտությամբ ընտրել կատարյալ կահույք ձեր տան համար: