Գծագրող - դիզայներ
Veled Group
Նկարագրություն
Veled Group ապակիների արտադրամասը փնտրում է պատասխանատու և նախաձեռնող գծագրող - դիզայների, որը կմիանա մեր թիմին և կաջակցի ապակիների արտադրության նախագծման և դիզայնի գործընթացներին
Պարտականություններ
-
Ապակիների տարբեր տեսակների գծագրերի պատրաստում՝ ըստ պատվերների
-
CAD (AutoCAD կամ նման ծրագրերով) գծագրերի մշակում և համապատասխանեցում արտադրության տեխնիկական պահանջներին
-
Արտադրական թիմի հետ սերտ համագործակցություն՝ դիզայնի ճշգրտության և կիրառելիության ապահովման համար
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն՝ ճարտարագիտական կամ դիզայնի ոլորտում
- AutoCAD կամ այլ գծագրական ծրագրերի տիրապետում
-
Աշխատանքային փորձ գծագրման կամ արտադրության ոլորտում՝ ցանկալի է ապակու կամ մետաղի ոլորտում
- Տեխնիկական նկարներ կարդալու և կազմելու ունակություն
-
Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք՝
* Մշտական աշխատանք կայուն ընկերությունում։
* Մրցունակ աշխատավարձ։
* Ընկերային միջավայր և մասնագիտական աճի հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ երկուշաբթիից - շաբաթ, 10:00 - 19:00
Աշխատավայր ՝ ք. Երևան, Ծովակալ իսակով 52/14
Մանրամասների համար կարող եք զանգահարել 043 40 40 25 հեռախոսահամարով
«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։