Գազի և էլեկտրական կաթսաների վերանորոգման մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Գազի և էլեկտրական կաթսաների վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի գազի և էլեկտրական կաթսաների ախտորոշում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում՝ ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային դեպքերում։ Սպասարկման աշխատանքները հիմնականում կատարվում են հաճախորդների բնակության վայրում, ուստի անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։
Պարտականություններ
- Իրականացնել գազի և էլեկտրական կաթսաների ախտորոշում և անսարքությունների հայտնաբերում։
- Կատարել երաշխիքային և ոչ երաշխիքային կաթսաների վերանորոգում։
- Իրականացնել տեղում տեխնիկական սպասարկում և կանխարգելիչ աշխատանքներ։
- Լրացնել սպասարկման և վերանորոգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել պաշտոնական սերվիս կենտրոնների և մատակարարների հետ։
- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն կաթսաների ճիշտ և անվտանգ շահագործման վերաբերյալ։
- Պահպանել անվտանգության տեխնիկական կանոնները սպասարկման ընթացքում։
Պահանջներ
- Գազի և/կամ էլեկտրական կաթսաների վերանորոգման աշխատանքային փորձ։
- Տեխնիկական գիտելիքներ ջեռուցման համակարգերի վերաբերյալ։
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ։
- Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։