Գազատար մեքենայի վարորդ
MegaTrade
Նկարագրություն
Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում գազատար մեքենայի վարորդի։
Պարտականություններ
- Հեղուկ գազի տեղափոխում՝ սահմանված հասցեներով,
- Անվտանգ շահագործման կանոնների և անվտանգության պահանջների պահպանում,
- Ուղեկցող փաստաթղթերի պատշաճ և ամբողջական ձևակերպում,
- Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերահսկում և մաքրության պահպանում։
Պահանջներ
- B և C կարգի վարորդական իրավունքի վկայականի առկայություն,
- Առնվազն 2 տարվա վարորդական աշխատանքային փորձ (նախընտրելի է՝ գազատար մեքենայի),
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կարգապահություն,
- Երևանի և Հայաստանի Հանրապետության տարածքում լավ կողմնորոշվելու ունակություն,
- Անվտանգության կանոնների իմացություն և դրանց խստիվ պահպանում։
Աշխատանքի վերաբերյալ մանրամասներ ստանալու և դիմելու համար զանգահարել՝ 099 564 300:
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար