Get our free app. It won't take up space on your device

Գարեջրագործի օգնական (Assistant Brewer)

Ninkasi LLC

Location: Yeghvard
Salary:
Monthly 180,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Industry: Production, Operations
Students will also be considered
Deadline:
9/6/2026

Նկարագրություն

Գարեջրի գործարանին անհրաժեծշտ է գարեջրագործի օգնական (Assistant Brewer)։

Ընդհանուր պահանջներ

  • Լինել աշխատասեր, ֆիզիկապես կոփված և պատրաստակամ՝ սովորելու գարեջրագործության հիմունքները:
  • Խստորեն պահպանել աշխատանքային անվտանգության և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները (HACCP):
  • Աջակցել ավագ գարեջրագործներին ամենօրյա ցանկացած առաջադրանքի իրականացման հարցում:
  • Պահպանել արտադրամասի, մառանի (cellar) և պահեստի բացարձակ մաքրությունն ու կարգուկանոնը:

Հատուկ աշխատանքային պարտականություններ

  • Նախապատրաստել հումքը եփման համար (ածիկի կշռում, տեղափոխում և աղացում):
  • Մաքրել եփման կաթսաները (հեռացնել օգտագործված ածիկը/քաշածը) արտադրական ցիկլի ավարտից հետո:
  • Լվանալ, ստերիլիզացնել և նախապատրաստել տակառները (kegs) նոր լիցքի համար:
  • Աջակցել CIP մաքրման գործընթացներին (խողովակների միացում, քիմիական նյութերի անվտանգ չափաբաժնում):
  • Կատարել բաքերի արտաքին մաքրման աշխատանքներ, լվանալ արտադրամասի հատակը և ապահովել դրենաժային համակարգերի մաքրությունը:
  • Օգնել պահեստային աշխատանքներին (բեռնում/բեռնաթափում, արտադրանքի դասավորում):
  • Օգնել արտադրանքի փաթեթավորման/շշալցման ժամանակ:

Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ

  • Բարձր աշխատունակություն և ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու կարողություն (պարկեր և տակառներ տեղափոխելու անհրաժեշտություն):
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն՝ հատկապես սանիտարական մաքրման հարցերում:
  • Տեխնիկական և անվտանգության հրահանգներին հստակ հետևելու ունակություն:
  • Սովորելու և մասնագիտական աճ գրանցելու մեծ ցանկություն:

Կրթություն, վերապատրաստում և փորձ

  • Նախնական աշխատանքային փորձ պարտադիր չէ, սակայն փորձը արտադրությունում, պահեստում կամ սպասարկման ոլորտում կհամարվի առավելություն:
  • Գարեջրագործություն սովորելու ցանկություն (հեռանկարային աճ դեպի Գարեջրագործի հաստիք)։
  • Գարեջրի հանդեպ հետաքրքրություն և սեր:

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ, ժամը 11:30 - 20:00 (ներառյալ ընդմիջումը)։
  • Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի։
  • Աշխատավարձը՝ կայուն և մրցակցային (կախված հարցազրույցի արդյունքներից, աշխատանքը լավ յուրացնելուց հետո աճի հնարավորությամբ):
  • Ապահովում ենք անհրաժեշտ աշխատանքային հագուստով:
  • Մասնագիտական վերապատրաստում։

Company օverview
address
Address
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 95 060007

Նինկասի Գարեջրի Գործարանը, “Beer Academy”-ի Ակադեմիա բիո գարեջրերի գործարանն է, որը հիմնադրվել է 2012 թվականին և արտադրում է Հայաստանում առաջին և միակ բիո գարեջուրը իր 6 տեսակներով։

Գործարանը տեխնոլոգիապես հագեցած է, հիմնական սարքավորումները գերմանական լավագույն արտադրողներից են, գործարանը հագեցած է ոլորտի լավագույն ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ է տալիս սահմանել որակի ամենաբարձր չափանիշները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Business trips
Business trips
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media