Get our free app. It won't take up space on your device

Գարեջրագործ (Brewer)

Ninkasi LLC

Location: Yeghvard
Salary:
Monthly 250,000-350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Production, Operations
Deadline:
9/6/2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է գարեջրագործ։

Ընդհանուր պայմաններ

  • Անթերի կատարել Գլխավոր գարեջրագործի (Brewmaster) կողմից տրված հանձնարարականները և հաստատված արտադրական պլանը:
  • Հետևել գործարանի Ստանդարտ Օպերացիոն Ընթացակարգերին (SOP) արտադրության բոլոր փուլերում:
  • Խստորեն պահպանել աշխատանքային անվտանգության և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները (HACCP):
  • Անվտանգ և գրագետ աշխատել արդյունաբերական քիմիական նյութերի, բարձր ճնշման համակարգերի, եռման ջրի և գոլորշու հետ:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել գարեջրի եփման պրոցեսը (ածիկի աղացում, շաքարացում, ֆիլտրացիա, եռացում)` հաստատված բաղադրատոմսերին և ժամանակացույցին խիստ համապատասխան:
  • Կատարել քաղցուի հովացման և խմորիչի ավելացման պրոցեսները:
  • Հետևել ֆերմենտացիայի (խմորման) ընթացքին՝ գրանցելով ջերմաստիճանի, ճնշման և խտության ցուցանիշները:
  • Կառավարել պոմպերն ու փականները (valves)՝ ապահովելով հեղուկի անվտանգ տեղափոխումը բաքերի միջև:
  • Իրականացնել տակառների (kegs), ֆերմենտացիոն չաների, պարզեցման բաքերի (brite tanks) և խողովակաշարերի ամբողջական CIP (մաքրում տեղում) և սանիտարիզացիա:
  • Հետևել ճնշման, հոսքի և ջերմաստիճանի սենսորների (sensors/switches) ճշգրիտ աշխատանքին արտադրության ընթացքում:
  • Պատրաստել գարեջուրը փաթեթավորման/շշալցման:

Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ

  • Գարեջրի պատրաստման տեխնոլոգիական հիմնական գործընթացների հստակ իմացություն:
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրիտ չափումներ անելու ունակություն:
  • Բարձր պատասխանատվություն, ֆիզիկական դիմացկունություն (ծանրություններ բարձրացնելու ունակություն) և արագ կողմնորոշվելու հմտություն:
  • Թիմում աշխատելու և ստացված ցուցումները ճշգրտորեն կատարելու կարողություն:

Կրթություն, վերապատրաստում և փորձ

  • Տեխնիկական կամ սննդի արդյունաբերության ոլորտի կրթությունը կդիտվի որպես առավելություն:
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ գարեջրի արտադրությունում կամ նմանատիպ սննդի/խմիչքի գործարանում:

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ, ժամը 11:30 - 20:00 (ներառյալ ընդմիջումը)։
  • Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի։
  • Աշխատավարձը՝ կայուն և մրցակցային (կախված հարցազրույցի արդյունքներից, աշխատանքը լավ յուրացնելուց հետո աճի հնարավորությամբ):
  • Ապահովում ենք անհրաժեշտ աշխատանքային հագուստով:
  • Մասնագիտական վերապատրաստում։

Company օverview
address
Address
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 95 060007

Նինկասի Գարեջրի Գործարանը, “Beer Academy”-ի Ակադեմիա բիո գարեջրերի գործարանն է, որը հիմնադրվել է 2012 թվականին և արտադրում է Հայաստանում առաջին և միակ բիո գարեջուրը իր 6 տեսակներով։

Գործարանը տեխնոլոգիապես հագեցած է, հիմնական սարքավորումները գերմանական լավագույն արտադրողներից են, գործարանը հագեցած է ոլորտի լավագույն ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ է տալիս սահմանել որակի ամենաբարձր չափանիշները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Business trips
Business trips
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media