Գանձապահ խաղասրահում
Homplex Hyper Mall
Նկարագրություն
«ՀՈՄՊԼԵՔՍ ՀԻՊԵՐ ՄՈԼ»-ում գտնվող «ԱԼԲԻ ԼԵՆԴ» խաղասրահը փնտրում է փորձառու գանձապահ։
Պարտականություններ
- Դրամական միջոցների ընդունում, հաշվառում և տրամադրում
- Խաղասրահի ֆինանսական գործառնությունների ճիշտ և ժամանակին իրականացում
- Օրվա հաշվետվությունների կազմում
- Դրամարկղի գործառույթների պահպանում
- Հաճախորդների սպասարկում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Աշխատավայրի կարգուկանոնի ապահովում
Պահանջներ
- Պարտադիր աշխատանքային փորձ որպես գանձապահ
- Հաշվապահական հիմնական գիտելիքներ
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Բարեկիրթ և հաճախորդամետ վերաբերմունք
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ 6-օրյա, լրիվ դրույք։ Հասցե ՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան , Գ․ Չաուշ 1/48
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: