
Գանձապահ-վաճառող խորհրդատու
Alex Textile
Նկարագրություն
Հաճախորդների սպասարկում, ապրանքների վաճառքի, դրամարկղի վարում և թիմային աշխատանք։ Ապահովում է սրահի և դրամարկղային կարգապահությունը։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում,
- Ապրանքների վաճառքի կազմակերպում և հաշվում,
- Դրամարկղի վարում, կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
- Օրական դրամական շրջանառության հաշվետվությունների կազմում,
- Ապրանքների դասավորության և ցուցադրման վերահսկում։
Պահանջներ
- MS Office, 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն B1/B2,
- Ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
- Ունենալ թիմում աշխատելու կարողություններ։
Առավելություններ
- Կունենաք մշտապես աճող մրցակային աշխատավարձ/ֆիքսված+բոնուսային համակարգ,
- Կվճարվեք կրկնակի տոն օրերին աշխատելու դեպքում,
- Կաշխատեք ամենադրական,ամենահավես և ամենաոճային թիմում,
- Կունենաք կարիերայի աճի շա՜տ մեծ հնարավորություն։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: