Գանձապահ-վաճառող (ուհի)
''SMOKE HOUSE'' LLC
Նկարագրություն
Պահանջվում են գանձապահ-վաճառողներ՝ իգական և արական սեռի ք․Երևանում և մարզերում։
Դիմել կարող են ՄԻԱՅՆ չափահաս անձիք։
Պարտականություններ
- Աշխատողի առաջնային պարտականությունն է սպասարկել հաճախորդներին՝ մշտապես հետևելով և պահպանելով սպասարկման կանոնները,
- Իրականացնել զուգահեռ վաճառքներ, մշտապես հաճախորդին առաջարկել հավելյալ ապրանքներ` բարձրացնելով վաճառքը,
- Հնարավորության սահմաններում պարզել խանութ մտնող յուրաքանչյուր գնորդի,
- Պահպանել դրական և ջերմ աշխատանքային մթնոլորտ` համագործակցելով և սատարելով թիմի այլ անդամներին,
- Պահպանել ընկերության կարգապահական կանոնները,
- Մաքուր և կազմակերպված պահել խանութի ապրանքներն ու դարակները, պահեստավորված,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող թրեյնինգներին, սովորել և կիրառել այդ ինֆորմացիան աշխատանքի մեջ:
Պահանջներ
- Կիրթ, բարեհամբույր, մոտիվացված անձնավորություն, որը ձգտում է նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը համարվում է առավելություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր 10:00 - 22:00, 1-2 օր հանգիստ։
- Հեռ. 098 48 19 49
- Հեռ. 094 20 97 25
«ՍՄՈԿ ՀԱՈՒՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն Հայաստանի ծխախոտի և նիկոտինի շուկայի խոշորագույն մանրածախ և մեծածախ ընկերություններից մեկն է: Մեր ցանցն այժմ ներառում է մոտ 35 խանութ, որոնք գտնվում են երկրի ամենահայտնի շրջաններում և քաղաքներում: Տարիների ընթացքում մենք կառուցել ենք կայուն և ճանաչելի մանրածախ ցանց, որն առաջարկում է ապրանքների լայն տեսականի չափահաս օգտատերերի համար: