Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ - պատասխանատու

Karas

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Deadline:
9/19/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գանձապահների, ով ոչ միայն կկատարի դրամական գործառնություններ, այլև կկարողանա վերահսկել ընթացիկ գործընթացները և աջակցել թիմի արդյունավետ աշխատանքին։

Պատասխանատվություն

  • Դրամարկղի հաշվառման վարում
  • Օրվա ավարտին դրամարկղի հաշվարկ և հանձնում
  • Հաշվետվությունների ներկայացում ղեկավարին
  • Դրամական միջոցների անվտանգ պահպանման վերահսկում
  • Տարբերությունների կամ սխալների մասին տեղեկացում
  • Մասնաճյուղի բնականոն աշխատանքի վերահսկում
  • Ադմինիստրատիվ գործառույթների իրականացում՝ փաստաթղթերի փոխանցում, տեղեկատվության հաղորդակցում աշխատակիցներին և բաժիններին

Պահանջներ

  • Գանձապահի աշխատանքային փորձ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Հաճախորդամետ մոտեցում
  • Համակարգչային ծրագրերից օգտվելու բազային գիտելիքներ
  • Կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Համեղ ընդմիջում
  • Տունդարձ՝ երեկոյան ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում
  • Անվճար ուսուցում աշխատանքի ընթացքում
  • Աճի և զարգացման հնարավորություն
Company օverview
address
Address
Լենինգրադյան 1/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
091010866

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media