Գանձապահ - օպերատոր
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում գանձապահ-օպերատորի (ամբողջ դրույք) մեր թիմին միանալու։
Պարտականություններ
- Վարել դրամարկղը և վճարումներին առնչվող թղթաբանությունը,
- Անհրաժեշտության դեպքում սպասարկել հաճախորդներին,
- Ձևակերպել ապառիկ վաճառքներ,
- Վերահսկել պահեստային ապրանքների մուտքն ու ելքը համապատասխան ծրագրի միջոցով,
- Օրեկան և ամսական ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Մինիմալ համակարգչային գիտելիքների իմացություն։
Մենք առաջարկում ենք՝
- Առողջական ապահովագրություն,
- Տարեկան 4 Day Off,
- Կարիերայի աճի հնարավորություն
Աշխատավայր՝ Կենտրոն (Չարենցի փողոց)։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, երկուշաբթից ուրբաթ՝ 10։00-19։00
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։