Գանձապահ-օպերատոր
VLV CENTRE
Նկարագրություն
ՎիԷլՎի Սենթրը աշխատանքի է հրավիրում Գանձապահ-օպերատորի, ով պատասխանատու կլինի ընկերության կանխիկ եւ էլեկտրոնային վճարումների կատարման, դրամական միջոցների ճիշտ հաշվառման եւ հաճախորդների հետ ֆինանսական գործառնությունների կազմակերպման համար։
Պարտականություններ
- Կատարել կանխիկ եւ էլեկտրոնային վճարումներ
- Վարել դրամական միջոցների հաշվառում եւ փաստաթղթաշրջանառություն
- Ստուգել գումարների առկայությունը եւ ճշգրտությունը
- Հաշվետվություններ կազմել ֆինանսական գործառնությունների վերաբերյալ
- Հաճախորդների հետ կատարել գործարքներ եւ վճարումներ
- Համագործակցել ֆինանսական եւ հաշվապահական բաժինների հետ
Պահանջներ
- Միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսներ,
հաշվապահություն կամ հարակից ոլորտում - Անգլերեն եւ ռուսերեն լեզուների իմացություն
- Ֆինանսական կառավարման կամ գանձապահության ոլորտում փորձը ցանկալի է
- Ուշադրություն մանրուքներին եւ բարձր պատասխանատվություն
- MS Office-ի եւ ֆինանսական ծրագրերի իմացություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա։
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
- Աջակցող թիմ եւ հարմարավետ աշխատանքային միջավայր
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի