Գանձապահ-օպերատոր
TESILCJSC
Lor&More ֆիրմային խանութ-սրճարանին անհրաժեշտ է գանձապահ-օպերատոր
Ք. Երևան, Արգիշտի 11
ՏեՍիլ ընկերությունը հրավիրում է միանալու իր ՏԱՐԲԵՐՎՈՂ թիմին՝ հետևյալ թափուր հաստիքի համար` Գանձապահ-օպերատոր
Եթե հետաքրքրասեր ես, պատասխանատու և ցանկանում ես սովորել նոր հմտություններ՝ միացիր մեզ։
Դու կհայտնվես առողջ սննդի աշխարհում՝ բացահայտելով դրա բոլոր գաղտնիքները։
Պարտականություններ՝
- Ապրանքի մուտքագրում
- Վճարումների ընդունում
- Սուրճի պատրաստում և վաճառք
- Նմանատիպ օժանդակ գործառույթների իրականացում
Պահանջներ՝
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Պետք է լինես մաքուր, աշխատասեր, ակտիվ, կենսուրախ, պատասխանատու և պատրաստ սովորելու
Աշխատանքային ժամեր՝
10:00–16:00 կամ 16:00–22:00
(6-ժամյա հերթափոխ)
Աշխատանքային շաբաթ՝
6-օրյա
Կիրակի՝ հանգիստ
Սուրճ, թեյ և ֆիրմային քաղցրավենիքներ՝ մեր կողմից
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
+374 94 147 277
+374 96 911 060
կամ ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։
Սպասում ենք քեզ մեր թիմում։
ՏեՍիլ ընկերությունը ամենամեծ լորաբուծական տնտեսությունն է Հայաստանում , զբաղվում է էկոլոգիապես մաքուր , առողջ , դիետիկ և տարբերվող սննդի արտադրությամբ, ներառում է ամբողջական արտադրական շղթա՝ թռչնի կերից սկսած մինչև պատրաստի սնունդ , տնտեսությունը գտնվում է Արարատի մարզի հիասքանչ բնության գրկում, ամբողջ ապրանքատեսականին առողջ է , չի պարունակում հավելումներ , ունի ֆիրմային խանութ-սրճարան Երևանի կենտրոնում,Արգիշտի 11 հասցեում, որտեղ բացի ֆերմայի օրվա թարմության արտադրանքից, կարելի է ձեռք բերել նաև պատրաստի առողջ սնունդ, ինչպես նաև համագործակցում է խոշոր սուպերմարկետ -ցանցերի , ռեստորանների, գարեջրատների հետ։