Գանձապահ (Օդանավակայանում)
Exchange Express
Նկարագրություն
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված «Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ն որպես փոխանակման կետի գանձապահ աշխատանքի է հրավիրում երիտասարդ կանանց և աղջիկների :
«Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ի մասին
«Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ. Ռուսաստանի Դաշնությունում : 13 տարվա ընթացքում մեր ընկերությունը հիմնել է մասնաճյուղեր 4 պետություններում ՝ ՌԴ-ում , Լատվիայում , Էստոնիայում և Հայաստանում : Ունենք ավելի քան 45 փոխանակման կետեր և 30-ից ավել բանկոմատներ 7 միջազգային օդանավակայաններում և տարբերատիպ բարձրակարգ հյուրանոցներում , ինչպիսիք են ՝ Marriot, Lotte Plaza, Radisson Blu, Metropol, Azimut, Hilton: Էքսչեյնջ Էքսպրես ՍՊԸ-ն տարեկան սպասարկում է ավելի քան 2մլն. հաճախորդների և աշխատում է 60 + արտարժույթներով:
Պարտականություններ
- Գումարի ընդունում , գումարի ստուգում և փոխանակում
- Դրամարկղի համապատասխանության ապահովում
- Տեխնիկայի և փոխանակման կետում գտնվող գույքի սարքինության պահպանում
- Աշխատել և առաջնորդվել խիստ սահմանված կանոնակարգով
Պահանջներ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն ( այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն )
- Արտարժույթի հետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն
- Սպասարկման հմտություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 1 օր աշխատանքի , 1օր հանգիստ (15-16 օր ամսեկան)։
Զբաղվածությունը՝ 12 ժամյա։
Հերթափոխները՝ ցերեկային և գիշերային։
Աշխատավարձը՝ ցերեկային - 200 000 AMD / գիշերային - 270 000 AMD։
Աշխատանքի են հրավիրվում միայն իգական սեռի ներկայացուցիչներ:
CV-ին կից խնդրում եմ ուղարկել 2-3 լուսանկար:
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն :