Գանձապահ Կարմիր Կամուրջ (Red Bridge)
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
«Կարմիր Կամուրջ» հյուրանոցի ռեստորանի համար փնտրում ենք բարեհամբույր, պատասխանատու և ակտիվ գանձապահների, ովքեր կդառնան մեր հյուրերի բարձրակարգ սպասարկման կարևոր մասը։
Պարտականություններ
-
Հաճախորդների սպասարկում և վճարումների իրականացում
-
Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում
-
ՀԴՄ-ի ճիշտ և ժամանակին վարում
-
Օրվա դրամարկղային հաշվետվությունների կազմում
-
Թիմի հետ համագործակցություն
Պահանջները
- Պատասխանատվության բարձր զգացում
- Բարեհամբույր և կիրթ հաղորդակցման հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Գանձապահի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ՝
▪️ Աշխատաժամեր՝ 11:00 – 22:00
Մենք ապահովում ենք՝
▪️ Համեղ սնունդ աշխատանքային ընթացքում
▪️ Աշխատանքից հետո տուն վերադարձը
▪️ Կայուն և հարմարավետ աշխատանքային միջավայր.
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու եք և ցանկանում եք աշխատել գեղեցիկ ու զարգացող միջավայրում, ապա սպասում ենք հենց Ձեզ:
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: