Գանձապահ (ցերեկային հերթափոխ)
Telcell OJSC
Նկարագրություն
Ապահովել դրամական միջոցների ընդունման, հաշվառման, պահպանման և հանձման գործընթացների ճշգրտությունը և անվտանգությունը՝ համաձայն ներքին ընթացակարգերի։
Պարտականություններ
- Ընդունել, հաշվառել, հանձնել և պահպանել դրամական միջոցները՝ պահպանելով դրանց պաշտպանությունն ապահովող կանոնները,
- Կատարել դրամի, այլ արժույթների կանխիկի մուտքի և ելքի գործառնություններ,
- Իրականացնել դրամարկղում առկա թղթադրամի ու մետաղադրամի տեսակավորում և փաթեթավորում,
- Կազմել կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը, դրամարկղային հաշվետվությունները,
- Կատարել գործառնական օրվա ավարտին դրամարկղերում գտնվող կանխիկի վերահաշվարկ, փաթեթավորում և հանձնել դրամապահոց,
- Կազմել հնամաշ թղթադրամների ցանկ, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը՝ դրանք նորով փոխարինելու և բանկի համապատասխան բաժին հանձնելու համար:
Պահանջներ
- Բարձր պատասխանատվության զգացում և ճշտապահություն,
- Ուշադիր և մանրակրկիտ աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
- Թվային ճշգրտության հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքն իրականացվում է ցերեկային հերթափոխով՝ դրամական միջոցների հետ անմիջական շփման պայմաններում:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 07:30-18:00։
Բարձր անվտանգության և հսկողության պահանջներ՝ կանխիկի գործառույթներում ներգրավված լինելու պատճառով։
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։