Գանձապահ (Ավան վաճառասրահ)
Eldorado Armenia
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում գանձապահների ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4 հասցեում աշխատելու համար։
Աշխատանքային ժամերը հերթափոխով`
- 10։00 - 19։00
- 11։00 - 20։00
Պարտականություններ
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների/վաճառքների իրականացում,
- Ապրանքների ապառիկ վաճառքի կազամակերպում և իրականացում, ապառիկ վաճառքի հետ կապվա խորհրդատվության տրամադրում,
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ հերթափոխի ավարտին հաշվետվությունների կազմում և հանձնում,
- Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում:
Մանսագիտական պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- 1C ծրագրի իմացություը կդիտվի որպես առավելություն,
- Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն)։
Ոչ մասնագիտական պահանջներ
- Արագ կողմնորոշման կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
!!!!! Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Մասնագիտական աճ,
- Անվճար առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2