Գանձապահ
Ադիան ՍՊԸ
Նկարագրություն
«Ադիան» ՍՊԸ-ն հրավիրում է պատասխանատու և բարեհամբույր գանձապահի՝ գործիքների և շինանյութի խանութում աշխատելու համար։
Պարտականություններ
• Իրականացնել կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունումը։
• Տրամադրել ՀԴՄ կտրոններ և ապահովել գործարքների ճիշտ գրանցումը։
• Հետևել դրամարկղի գումարների ճշտությանը և օրվա ավարտին կատարել հաշվարկների ամփոփում։
• Սպասարկել հաճախորդներին արագ և բարեկիրթ։
• Վերադարձի և փոխանակման գործարքները ձևակերպել ընկերության սահմանված ընթացակարգով։
• Համագործակցել վաճառքի խորհրդատուների և հաշվապահության հետ։
- Պահանջներ
-
Գանձապահի աշխատանքային փորձը ցանկալի է։
• Համակարգչային հիմնական գիտելիքներ։
• ՀԴՄ սարքի և բանկային վճարային տերմինալի հետ աշխատելու հմտություն։
• 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
• Ուշադրություն թվերի և մանրամասների նկատմամբ։
• Ազնվություն, պատասխանատվություն և կազմակերպվածություն։
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
• Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
6 օրյա գրաֆիկ, 9:00-19:00