Գանձապահ
Tumanyan Shaurma
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գանձապահների։
Պարտականություններ
-
Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում
-
Գործարքների մուտքագրում համապատասխան համակարգում
-
ՀԴՄ կտրոնների և հաշվարկային փաստաթղթերի տրամադրում
-
Վերադարձվող գումարների ճշգրտության ստուգում
-
Դրամարկղի հաշվեկշռի համապատասխանության ապահովում՛
-
Քաղաքավարի և արագ սպասարկման ապահովում
-
Հաճախորդների հարցերին պատասխանել վճարումների վերաբերյալ
-
Իրավասության շրջանակում պարզ խնդիրների լուծում
Պահանջներ
-
Միջին մասնագիտական կրթություն
-
Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենը (բազային խոսակցական) ցանկալի է
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
-
Թիմային աշխատանքի հմտություններ
-
Հաճախորդամետ մոտեցում
-
Համակարգչային ծրագրերից օգտվելու բազային գիտելիքներ
-
Կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
-
Կայուն աշխատանք և մրցունակ վարձատրություն
-
Աջակցող և բարեկամական թիմ
-
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
-
Դինամիկ և հետաքրքիր աշխատանքային միջավայր
-
Համեղ ընդմիջում
-
Ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում տունդարձ
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: