Գանձապահ
Zigzag
Նկարագրություն
"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գանձապահների, ովքեր կստանձնեն դրամարկղի վարման և ապառիկ վաճառքների ձևակերպման պարտավորությունները:
Պարտականություններ
- Վաճառված ապրանքի գումարի ընդունում, հաշվում և հանձնում համապատասխան մասնագետին,
- Հաճախորդներին ապառիկ վաճառքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Վաճառքի փաստաթղթավորում և ամփոփում,
- Ապահովել կանխիկի ճշգրիտ և մանրակրկիտ հաշվումը,
- Ապահովել անկանխիկ գնման գումարի չափի ճշգրիտ մուտքագրումը,
- Պահպանել ՀԴՄ-ի ամբողջականությունը, ստուգել գործարքի ճշգրտությունը,
- Պահպանել անվտանգության և կորուստների կանխարգելման կանոնները։
Պահանջներ
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Մաթեմատիկական տարրական հմտություններ եւ կանխիկ գործարքները ճշգրիտ վարելու ունակություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուներով բանավոր հաղորդակցվելու կարողություն,
- Մաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ապրանքի մասնամասները բացատրելու եւ հաճախորդներին օգնելու համար,
- Ուշադրություն մանրուքներին եւ պատասխանատվության բարձր մակարդակ,
- Էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի ապրանքների մասին սովորելու ցանկություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա հերթափոխային՝ 10։00-18։00, 14։00-22։00։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM