Ֆլորիստ
CV Net
Նկարագրություն
Փնտրում ենք ֆլորիստի՝ պարտադիր աշխատանքային փորձով, ով ունի մասնագիտական մոտեցում, զարգացած գեղագիտական ճաշակ և սիրում է աշխատել ժամանակակից ու հետաքրքիր ծաղկային կոմպոզիցիաների հետ։
Պարտականություններ
- Ծաղկեփնջերի և տարբեր տեսակի ծաղկային կոմպոզիցիաների պատրաստում և ձևավորում։
- Անհատական պատվերների ձևավորում՝ ըստ առիթի, ոճի և հաճախորդի ցանկության։
- Ծաղիկների ընդունում, նախապատրաստում, մշակում և ճիշտ պահպանում։
- Պատվերների ժամանակին և որակյալ պատրաստման ապահովում։
- Նոր կոմպոզիցիաների և սեզոնային առաջարկների ստեղծմանը մասնակցություն։
- Հաճախորդների հետ հաղորդակցություն և պատվերի մանրամասների ճշտում։
- Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի պահպանում։
Պահանջներ
- Ֆլորիստի աշխատանքային փորձը պարտադիր է։
- Ֆլորիստիկայի հիմնական տեխնիկաների և մասնագիտական գործիքների իմացություն։
- Ծաղիկների տեսակների, սեզոնայնության և խնամքի առանձնահատկությունների լավ իմացություն։
- Զարգացած գեղագիտական ճաշակ և գույների ու ձևերի ճիշտ համադրելու կարողություն։
- Ժամանակակից ֆլորիստիկայի միտումների նկատմամբ հետաքրքրվածություն։
- Ստեղծագործ մտածելակերպ և նոր լուծումներ առաջարկելու ունակություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և աշխատանքի բարձր որակի պահպանում։
- Պատասխանատվություն, կոկիկություն և կազմակերպվածություն։
- Ծանրաբեռնվածության պայմաններում արագ և արդյունավետ աշխատելու կարողություն։
Փնտրում ենք մասնագետի, ով սիրում է իր աշխատանքը, ունի սեփական ձեռագիր և կարողանում է յուրաքանչյուր պատվերին տալ գեղեցիկ ու ամբողջական տեսք։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ձեր պորտֆոլիոն։
Այստեղ հրապարակվում են տարատեսակ աշխատանքային առաջարկներ։