Ֆինանսիստ / տնտեսագետ
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
Յունիքիմ ընկերությունը փնտրում է ֆինանսիստ տնտեսագետի աշխատանքային փորձով։
Պարտականություններ
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքները,
- Ապահովել կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների, վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
- Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Ապահովել հիմնական միջոցների հաշվառումը
- Պատրաստել եկամուտների և ծախսերի տարեկան բյուջեի պլանը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին,
- Ամսական հիմունքներով պատրաստել եկամուտների և ծախսերի փաստացի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար,
- Ամսական պատրաստել նախորդ ամսվա եկամուտների և ծախսերի փաստացի հաշվետվությունը և համեմատել այն պլանավորված ցուցանիշների հետ,
- Ամսական պատրաստել կանխիկ հոսքերի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար,
- Ամսական պատրաստել նախորդ ամսվա կանխիկ հոսքերի փաստացի հաշվետվությունը,
- Համեմատել հարկային ծառայության համակարգում գրանցված և ստացված հաշվապահական փաստաթղթերի տվյալները հաշվապահական ծրագրում մուտքագրված տվյալների հետ,
- Իրականացնել գույքագրում,
- Մասնակցել գույքագրման հանձնաժողովների ամփոփված արդյունքների մշակմանը և տվյալների մուտքագրմանը հաշվապահական ծրագրում,
- Ամսական հիմունքներով ղեկավարությանը տրամադրել նախորդ ամսվա եկամուտների մասին տեղեկատվություն,
- Պատրաստել լրացուցիչ վաճառքների և գնումների հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տնտեսագիտական կամ ֆինանսական հաշվառման ոլորտում,
- ՀՀ Հարկային օրենսգրքի իմացություն,
- Հաշվապահական ստանդարտների իմացություն,
- ՀԾ ծրագրերի տիրապետում,
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,
- Հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel),
- Վերլուծական հմտություններ,
- Խնդիրների լուծման հմտություններ,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Համագործակցում/թիմային աշխատանք,
- Գերազանց հայերենի, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09։00 - 18։00, շաբաթ՝ 09։00 - 13։00։
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: