
Ֆինանսիստ
S.A.V. Group LLC
Նկարագրություն
SAV Holding-ը հրավիրում է ֆինանսիստի՝ միանալու մեր աճող թիմին։
Եթե Դուք գտնվում եք մասնագիտական ուղու սկզբում, բայց արդեն ունեք վերլուծական մտածողություն և ձգտում եք զարգանալ ֆինանսական ոլորտում, ապա սա Ձեր հնարավորությունն է։
Մենք փնտրում ենք ֆինանսիստի, ով պատրաստ է աճել մեզ հետ և իր մասնագիտական աճով նպաստել ընկերության ֆինանսական կայուն զարգացմանը։
Այո՛, փորձը կարևոր է, բայց մոտիվացիան՝ անհամեմատ կարևոր։
Ի՞նչ Դուք պետք է անեք.
- ՀԾ հաշվապահական ծրագրով բանկային քաղվածքների ձևակերպում,
- ՀԾ հաշվապահական ծրագրով ստացված հաշիվների մուտքագրում,
- ՎԿ ծրագրից տվյալների ներմուծում/ստուգում ՀԾ հաշվապահական ծրագիր,
- ՀԾ և ՎԿ ծրագրերի տվյալների ստուգում,
- Վաճառքի տվյալների (ՎԿ ծրագրով) ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների համակարգված, մատչելի և գրագետ ներկայացում,
- Գույքագրումների վերահսկողություն,
- Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում։
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.
- Բարձրագույն տնտեսագիտական/հաշվապահական/մաթեմատիկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀԾ հաշվապահ, Վաճառքի կառավարում և Excel ծրագրերի տիրապետում / ազատ օգտագործում,
- ՀՀ հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու, որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն,
- Վերլուծական մտքի առկայություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն,
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն։
Ի՞նչ ենք մենք առաջարկում.
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00։
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
- Բժշկական ապահովագրություն,
- Ֆինանսական ոլորտում զարգացման հեռանկար։
Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրաաշխատակիցներն են։
"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է: