Ֆինանսական վերլուծաբան
Bacon Product LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ֆինանսական վերլուծաբանի, ով կարևոր դեր կունենա ընկերության ֆինանսական արդյունավետության և որոշումների կայացման գործընթացի կատարելագործման համար։ Դրանով ապահովվելու է ամբողջ կազմակերպության կտրվածքով ֆինանսական պլանոավորման, վերլուծության և վերահսկողության իրականացումը՝ ապահովելով ճշգրիտ հաշվետվողականություն, հիմնավորված կանխատեսումներ և արդյունավետ ծախսերի կառավարում։
Հիմնական գործառույթները
- Ղեկավարել ֆինանսական պլանավորման, բյուջետավորման և կանխատեսման գործընթացները,
- Վերլուծել ֆինանսական արդյունքները, ցուցանիշները և շեղումները՝ ներկայացնելով գործնական առաջարկություններ,
- Ղեկավարել և ուղղորդել ֆինանսական վերահսկման թիմին՝ ապահովելով ճշգրիտ և ժամանակին հաշվետվություն,
- Մշակել և պահպանել հաշվետվություններ և ֆինանսական մոդելներ՝ ռազմավարական որոշումների կայացմանն աջակցելու համար,
- Վերահսկել ծախսերի կառուցվածքը, շահութաբերությունը և դրամական հոսքերը՝ ապահովելով բիզնեսի աճը,
- Ներկայացնել գործընթացների կատարելագործման և ներքին վերահսկողությունների ուժեղացման առաջարկություններ՝ բարձրացնելով արդյունավետությունը և համապատասխանությունը,
- Համագործակցել տարբեր բաժինների հետ՝ գնահատելու բիզնես նախաձեռնությունները և ներդրումային հնարավորությունները։
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 4–5 տարվա փորձ ֆինանսական վերլուծության, վերահսկողության կամ նմանատիպ ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա փորձ թիմերի կառավարման և բազմաբաժնային նախագծերի համակարգման գործում,
- Ուժեղ վերլուծական, թվային և խնդիրների լուծման հմտություններ,
- Excel-ի, Power BI -ի և ֆինանսական մոդելավորման այլ գործիքների իմացություն,
- Հաշվապահական ստանդարտների, ֆինանսական հաշվետվությունների և ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Սեփական մոտեցումները հիմնավոր ներկայացնելու կարողություններ։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: