Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական տնօրեն

Decora

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Executive, Upper Management, Banking, Finance
Open to international applicants
Deadline:
11/26/2025

Նկարագրություն

Decora-ն փնտրում է ֆինանսական տնօրենի։

Հիմնական առաքելությունը. ապահովել Ընկերությունների խմբի ֆինանսական գործառույթների պատշաճ կառավարումը, վավեր և համապարփակ ֆիանանսական և կառավարչական հաշվետվության ներկայացում վերադասին:

Գործառույթները

  • ֆինանսական մոդելի մշակում, ռազմավարություն,
  • Բյուջետավորման գործընթաց, բյուջեյի կատարման վերահսկողություն,
  • ֆինանսական հոսքերի և ծախսերի վերահսկում,
  • Ենթակա անձնակազմի աշխատանքի կազմակերպում և կառավարում,
  • Համապարփակ ֆինանսական և կառավարչական հաշվետվության գեներացման կազմակերպում ու տրամադրում ղեկավարությանը,
  • 1С ծրագրային ձևակերպումների և գործարքների ճշտության վերահսկուղություն,
  • Ռիսկերի կառավարում,
  • Ներքին աուդիտի համակարգում,
  • ֆինանսական մասով վերահսկող մարմինների, հաստատությունների, ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հետ համագործակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 5+ տարվա աշխատանքային փորձ ֆինանսահաշվապահական ոլորտում,
  • 3+ տարվա ղեկավարման փորձ,
  • Ֆինանսական ոլորտում որակավորումների, հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առևտրային (մանրածախ/մեծածախ), ներմուծման/արտահանման, արտադրական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Ֆինանսական, հաշվապահական և աուդիտորական հաշվառման հիմունքների իմացություն,
  • Ֆինանսահաշվապահական ոլորտը կարգավորող օրենսդրության գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հաշվետվողականության ապահովող ծրագրերի իմացություն, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Մեր մասին

Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական
մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:

Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Bardi խանութների ցանցով: Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների,
այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով:

Decora Group-ը համագործակցում է ավելի քան 90 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ՉԺՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ և շատ այլ երկրներից:
Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է: Գործունեության 23 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը' սպառողին
առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media