Ֆինանսական հաշվառման գծով մասնագետ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական հաշվառման գծով մասնագետի ով պատասխանատու է լինելու 1C համակարգում Տեղեկատուների մուտքագրման, տվյալների թարմացման, արտադրության հաշվառման, պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի, ինչպես նաև ՀՄ-ների ձևակերպման համար։
Պարտականություններ
- 1C Տեղեկատուների մուտքագրում (ապրանքային խմբեր, ծախսային հոդվածներ),
- Ապրանքային քարտի տվյալների թարմացում 1C համակարգում,
- Պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի ձևակերպում,
- Ֆիզիկական գույքագրման հաշվառման համապատասխանեցում,
- Ծառայությունների գծով կատարողական ակտերի ձևակերպումներ,
- Գնացուցակների թարմացում,
- ՀՄ-ների ձևակերպում,
- Արտադրության հաշվառում։
Պահանջներ
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի խորացված իմացություն (8.3 տարբերակ),
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հաշվապահական հաշվառում (միջին իմացություն),
- ՀՀ Հարկային օրենսդրություն (միջին իմացություն),
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
Հավելյալ նշումներ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: