Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի մասնագետ

Penotex LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
10/22/2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Ֆինանսական բաժնի մասնագետի։

Պարտականություններ

  • Իրականացնել ֆինանսական գործընթացների փաստաթղթաշրջանառությունը, համակարգել և օժանդակել ընթացիկ աշխատանքները,
  • Ընկերության նյութական ակտիվների մուտքերի և ելքերի, ինչպես նաև ծախսերի ու եկամուտների հաշվառում և վերահսկում,
  • Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մոնիթորինգ,
  • Ձևակերպել դրամական հոսքերը / հայտնաբերել սխալները և ռիսկերը,
  • Բացահայտել ֆինանսական շեղումները, ուսումնասիրել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ,
  • Վերահսկել ընկերության կողմից հաստատված ֆինանսական ընթացակարգերը և պահպանել ներքին կանոնակարգերը,
  • Մասնակցել ֆինանսական կանխատեսումների, սցենարների և նոր ֆինանսական մոդելների մշակմանը,
  • Արտադրության, գնումների, վաճառքի պլանավորում,
  • Իրականացնել ինքնարժեքի վերլուծություն արտադրանքի և ապրանքների վերաբերյալ, վերահսկել շարժը և բացահայտել շեղման պատճառները,
  • Ներմուծումների (ԵՏՄ, երրորդ երկիր) ձևակերպում ՝ ապրանքի ստեղծումից մինչև ամբողջական փաթեթեի լիարժեք ձևակերպում,
  • Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառում,
  • Գույքագրումների ձևակերպում / վերլուծություն,
  • Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական ու կառավարչական հաշվետվությունների կազմանը,
  • Վերահսկել օպերատորների կողմից տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսիստ (արտադրության և ներմուծման ոլորտում փորձը պարտադիր է),
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • Ֆինանսական համակարգերի և ERP համակարգերի հետ աշխատանք` 1C (8.3), Tax Service և Excel ծրագրերի վարժ տիրապետում,
  • Մեծածավալ տվյալներ մշակելու, վերլուծելու և հստակ եզրակացություններ ներկայացնելու կարողություն,
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու բարձր մշակույթ,
  • Բյուջեի, արտադրության, վաճառքի պլանավորման գործառնական փորձ,
  • Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00
  • Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14

Մենք առաջարկում ենք՝

  • Բարձր աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի համար,
  • Համեղ և անվճար ընդմիջում,
  • Ծառայողական մեքենա
Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media