Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի ղեկավար

AGHORIG

Location: Abovyan
Salary:
Monthly 500,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Production, Operations
Deadline:
10/5/2026

Նկարագրություն

«Ս ԸՆԴ Ս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու Ֆինանսական բաժնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Ֆինանսական բաժնի, հաշվապահների և օպերատորների աշխատանքի կազմակերպում, կառավարում և ամենօրյա վերահսկում,
  • 1C և ՀԾ ծրագրերում կատարված գործառնությունների ճշգրտության վերահսկում,
  • Օպերատորների կողմից տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրման ստուգում,
  • Հաշվապահական բաժնի աշխատանքի վերահսկում և սխալների բացահայտում,
  • Դրամարկղային գործառնությունների և դրամական միջոցների շարժի վերահսկում,
  • Բանկային և կանխիկ դրամական հոսքերի վերահսկում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մշտական վերահսկում,
  • Հաճախորդների վճարումների և պարտքերի վերահսկում,
  • Մատակարարների նկատմամբ պարտավորությունների և վճարումների վերահսկում,
  • Ընկերության եկամուտների, ծախսերի և շահութաբերության վերլուծություն,
  • Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական ու կառավարչական հաշվետվությունների կազմում,
  • Ղեկավարության համար ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում,
  • Բյուջեի կազմում, փաստացի արդյունքների համեմատում բյուջեի հետ և շեղումների վերլուծություն,
  • Դրամական հոսքերի (Cash Flow) պլանավորում և վերահսկում,
  • Ընկերության ծախսերի վերահսկում և հնարավոր անհիմն ծախսերի հայտնաբերում,
  • Պահեստային մնացորդների, ապրանքային շարժի և հաշվապահական տվյալների համապատասխանության վերահսկում,
  • Ինքնարժեքի և ապրանքների շահութաբերության վերահսկում և վերլուծություն,
  • Ֆինանսական գործընթացներում սխալների և ռիսկերի հայտնաբերում և դրանց կանխարգելման համակարգերի ներդրում,
  • Ֆինանսական բաժնի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատում և առաջադրանքների բաշխում,
  • Ղեկավարության կողմից սահմանված ֆինանսական KPI-ների վերահսկում,
  • Ընկերության ղեկավարությանը ֆինանսական վիճակի վերաբերյալ պարբերական և հստակ տեղեկատվության տրամադրում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Թիմի ղեկավարման փորձը պարտադիր է,
  • 1C ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է,
  • ՀԾ (Հաշվապահ) ծրագրի լավ իմացությունը պարտադիր է,
  • MS Excel-ի գերազանց իմացություն և մեծածավալ տվյալների հետ աշխատելու կարողություն,
  • Ֆինանսական և կառավարչական հաշվետվություններ կազմելու փորձ,
  • Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման իմացություն,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարման փորձ,
  • Հաշվապահական և ֆինանսական գործընթացների խորքային ընկալում,
  • Թվերի և տվյալների նկատմամբ բարձր ուշադրություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրները արագ բացահայտելու ունակություն,
  • Բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն,
  • Թիմ ղեկավարելու, առաջադրանքներ բաշխելու և դրանց կատարումը վերահսկելու կարողություն,
  • Սեղմ ժամկետներում և մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Մենք փնտրում ենք ոչ միայն հաշվետվություններ կազմող մասնագետի, այլ ֆինանսական բաժնի ղեկավարի, ով անձամբ պատասխանատվություն կկրի բաժնի աշխատանքի ճշգրտության, վերահսկողության և վերջնական արդյունքի համար։

Կարևոր են՝ պատասխանատվությունը, պահանջկոտությունը, նախաձեռնողականությունը, համակարգված մտածողությունը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և ղեկավարությանը հստակ ու հիմնավորված տեղեկատվություն ներկայացնելու կարողությունը։

Company օverview
address
Address
ք․ Աբովյան, Մայակովսկի 1փ․ 2/1
address
Number of employees
51-150

"Որակի և համի երաշխիք՝ Աղորիք"

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media