Ֆինանսական բաժնի ղեկավար
Bayazet
Նկարագրություն
ԲԱՅԱԶԵՏ ընկերությունում առկա է ֆինանսիստի թափուր աշխատատեղ։
Պարտականություններ
-
Ֆինանսական հաշվետվությունների կազմում և վերլուծություն
-
Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման իրականացում
-
Եկամուտների և ծախսերի վերահսկում
-
Ֆինանսական ռիսկերի գնահատում և կառավարում
-
Պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում
- Առնվազն 2-5 տարվա փորձ համապատասխան ոլորտում
- Ֆինանսական վերլուծության գերազանց հմտություններ
- Հաշվապահական և հարկային օրենսդրության իմացություն
- MS Excel-ի, ՀԾ Կառավարում, ՀԾ Առևտուր ծրագրերի գերազանց իմացություն
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքներին
- Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, հանգստյան օր՝ կիրակի
- Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: