Ֆինանսական բաժնի ղեկավար
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ֆինանսական բաժնի ղեկավարի:
Պարտականություններ
-
կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ,
-
իրականացնել ֆինանսական տվյալների համապարփակ վերլուծություն,
-
կազմել և վերլուծել բյուջեները և ներկայացնել հաստատման,
-
իրականացնել ֆինանսական վիճակի շարունակական մոնիթորինգ` ընթացիկ արդյունքների համեմատություն բյուջեի հետ,
-
մշակել և առաջարկել ֆինանսական ռազմավարություններ ՝ արդյունավետությունը բարձրացնելու և եկամուտների հոսքերը մեծացնելու համար,
-
վերահսկել եկամուտները` ըստ տեսակների, և ծախսերը (աշխատավարձ, տնտեսական և այլ նյութական տեսակներ),
-
իրականացնել բանակցություններ գործընկեր բանկերի և գործընկերների հետ,
-
վարել գործընկերների հետ փոխհաշվարկները՝ հավաքագրել պարտքերը և իրականացնել վճարումները,
-
ղեկավարել և համակարգել ֆինանսական բաժնի աշխատանքը։
Պահանջներ
-
բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության և հարակից ոլորտներում,
-
5 տարի և ավել աշխատանքային փորձ ֆինանսական բաժնի ղեկավարի հաստիքում,
-
ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
-
բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,
-
համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն (MS Office, E-invoicing, TrioSoft և այլն ) , SmartRest ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-
ղեկավարման հմտություններ
-
արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
-
վերլուծական մտածողություն,
-
HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը