Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական առաջարկներ հաշվարկող և կազմող մասնագետ (մաթեմատիկական գիտելիքներով)

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ

Location: Զովունի 1-ին փողոց՝ Դավիթաշեն վարչական շրջանի մոտ
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Banking, Finance
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է Ֆինանսական առաջարկներ հաշվարկող և կազմող մասնագետի (մաթեմատիկական գիտելիքներով)

Պարտականություններ

  • Գնագոյացման հաշվարկների կազմում ՝ ապահովելով հաշվարկների ճշգրտությունն ու մրցունակությունը։
  • Ֆինանսական առաջարկների կազմում և ներկայացում
  • Շուկայի վերլուծություն՝ մրցունակ արժեքներ ստանալու նպատակով
  • Ներքին շուկայում մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն
  • Մատակարարների հետ բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Նախագծերի շահութաբերության հաշվետվությունների կազմում
  • Տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության իրականացում
  • Եկամուտների և ծախսերի վերլուծությունների կազմում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկական գիտելիքներով ( ցանկալի է տեխնիկական, ինժեներական կամ տնտեսագիտական բնագավառներում)
  • Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • MC Office ծրագրի գերազանց իմացություն
  • Արդյունավետ պլանավորման հմտություններ
  • Մաթեմատիկական գիտելիքներ

Հավելյալ նշումներ

Աշխատավայրի գտնվելու վայրն է Զովունի 1-ին փողոց (Դավիթաշեն վարչական շրջանից անմիջապես հետո, Զովունու սկզբնամաս)

Company օverview
address
Address
ՀՀ, Զովունի, 2414, 1-ին փողոց, թիվ 120 վարչական շենք
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 60 533333

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:

Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media