Get our free app. It won't take up space on your device

Financial Specialist (Mid Level)

Free Style Group

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Banking, Finance
Deadline:
12/12/2025

Նկարագրություն

Ֆինանսական մասնագետի աշխատանքը ներառում է կազմակերպության հիմնական ֆինանսական գործառույթների կառավարումը։ Ձեր դերը կլինի ապահովել արդյունավետ ռեսուրսների բաշխում և ֆինանսական վերահսկողություն, մշակել և կիրառել կանխիկ հոսքերի օպտիմալացման ռազմավարություններ, իրականացնել շահութաբերության մանրամասն վերլուծություններ, կատարել քայլեր ֆինանսական ցուցանիշները բարելավելու համար, մշակել զարգացման ծրագրեր՝ համահունչ կազմակերպության նպատակներին, վերլուծել եկամուտներն ու ծախսերը և մշակել աշխատավարձի մոդելներ՝ օպերացիոն արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Պարտականություններ

  • Ֆինանսական կառավարման իրականացում․ իրականացնել ֆինանսական կառավարման գործելակերպեր՝ ապահովելու համար արդյունավետ ռեսուրսների բաշխում և վերահսկողություն,
  • Կանխիկ հոսքերի պլանավորում և կառավարում․ մշակել և ղեկավարել կանխիկ հոսքերի պլաններ՝ օպտիմալացնելու լիկվիդայնությունը և ապահովելու ֆինանսական կայունությունը,
  • Շահութաբերության վերլուծություն․ վերլուծել կազմակերպության և դրա ստորաբաժանումների շահութաբերությունը, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և իրականացնել համապատասխան գործողություններ,
  • Ֆինանսական ցուցանիշների բարելավում․ իրականացնել քայլեր՝ ուղղված կազմակերպության ֆինանսական ցուցանիշների բարելավմանը, ինչպիսիք են՝ եկամուտների աճը, ծախսերի օպտիմալացումը և շահութաբերության բարձրացումը,
  • Պլանավորում․ մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր՝ համահունչ կազմակերպության նպատակներին և ֆինանսական ռազմավարությանը,
  • Եկամուտների և ծախսերի վերլուծություն․ վերլուծել եկամուտներն ու ծախսերը՝ մենեջմենթին տրամադրելով օգտակար տեղեկատվություն արդյունավետ որոշումների կայացման և ռեսուրսների բաշխման համար,
  • Աշխատավարձի մոդելների մշակում․ մշակել աշխատավարձի համակարգեր՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ համահունչ կազմակերպության նպատակներին։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • Տիրապետում MS Office ծրագրերին, ցանկալի է նաև AS Accounting,
  • Ֆինանսական վերլուծության հմտություններ՝ ճշգրիտ ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու կարողությամբ,
  • Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման փորձ,
  • Վերլուծական մտածողություն և գերազանց կազմակերպչական հմտություններ,
  • Արդյունավետ հաղորդակցման, խնդիրների լուծման և բանակցությունների ունակություններ,
  • Աշխատելու կարողություն թիմում և բազմաբնույթ առաջադրանքներ արդյունավետ ղեկավարելու ունակություն։
Company օverview
address
Number of employees
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media