Ընդունարանի աշխատակից (Receptionist)
MAQOOR
Նկարագրություն
«MAQOOR» չոր մաքրման և լվացքատան ծառայությունների ցանցն աշխատանքի է հրավիրում ընդունարանի աշխատակցի։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին, իրականացնել բարձրակարգ և բարեկիրթ սպասարկում,
- Պարզել հաճախորդների ակնկալիքները և առաջարկել լուծմումներ ընկերության ծառայությունների ցանկից,
- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն Ընկերության ծառայությունների վերաբերյալ,
- Իրականացնել հագուստի զննում և ընդունում,
- Պահպանել հաճախորդների սպասարկման սահմանված կանոնները,
- Ամենօրյա հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
- Սեռը՝ իգական
- Հայերենի, ռուսերենի իմացությունը՝ գերազանց, անգլերենը՝ լավ,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ, հստակ և գրագետ խոսք,
- Առաջնահերթությունները որոշելու ունակություն,
- աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 08:00-18:00, 09:00-19:00, 13:00-22:00 (1 ժամ ընդմիջումով)։
Աշխատանքի վայրը՝ Կենտրոն, Սայաթ-Նովա փողոց։
Maqoor-ը չոր մաքրման ծառայությունների կենտրոն է, որն առաջարկում է բարձրորակ և հարմարավետ մաքրման ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Մասնագիտացված մաքրման ծառայություններ են՝
- նուրբ գործվածքների մաքրում,
- բծերի հեռացում,
- կոշիկ, կաշվե իրերի մաքրում,
- արդուկում
Maqoor-ի կարևորագույն առավելություններից է էկոլոգիապես մաքուր մաքրման գործելակերպը. Ընկերությունն օգտագործում է ջրի զտման էկո համակարգ՝ ապահովելով հաճախորդների հագուստի մաքրումը՝ առանց շրջակա միջավայրին կամ առողջությանը վնաս պատճառելու։
Maqoor-ը պատրաստ է թեթևացնել ձեր առօրյա հոգսերը։