Ընդունարանի աշխատակից-հյուրընկալ
Doxx computer
Նկարագրություն
Դոքս ընկերությունը իր թիմի համալրման նպատակով աշխատանքի է հրավիրում փորձառու ընդունարանի աշխատակից-հյուրընկալի։
Դոքս ընկերությունը ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից է, որը տրամադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ ՀՀ-ում։
Պարտականություններ
- հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների ընդունում և փոխանցում համապատասխան բաժիններին,
- hյուրերի, գործընկերների և հաճախորդների դիմավորում և ուղեկցում,
- կազմակերպության ներքին պորտալում էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանք,
- հաճախորդների տվյալների գրանցում երաշխիքային սպասարկման համար,
- կազմակերպության կարիքների համար գնումների կազմակերպում,
- առաքումների կորդինացում
Պահանջներ
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- ադմինիստրատիվ աշխատանքի փորձ
- համակարգչային տարրական հմտություններ (MS Office, էլ․ փոստ և այլն),
- CRM-ի համակարգերի հետ աշխատելու հմտություն,
- աշխատասիրություն, արագ արձագանքելու ունակություն
- թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք ստանում եք՝
-
ժամանակակից և աշխույժ աշխատանքային միջավայր
-
բարյացակամ և մասնագիտական թիմ
-
աճի ու զարգանալու հնարավորություն
-
մրցունակ աշխատավարձ, սոցիալական փաթեթ