
Ընդունարանի աշխատակից (գիշերային/ցերեկային հերթափոխ)
Stellar Group LLC
Նկարագրություն
Ստելլար հյուրանոցների ցանցին (Նացիոնալ Հյուրանոց, Ռոյալ Պլազա Հյուրանոց, Նորթ Ավենյու Հյուրանոց, Սֆերա Հյուրանոց, Ալպինա Ռեզորթ ) անհրաժեշտ են ընդունարանի աշխատակիցներ Երևանի հյուրանոցներում աշխատելու համար:
Պարտականություններ
- Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները,
- Ստանալ վճարումներ հյուրերից և կատարել անհրաժեշտ ծրագրային ձևակերպումներ,
- Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին,
- Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում,
- Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
Պահանջներ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Microsoft Օffice-ի իմացություն,
- Ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն,
- Ճկուն և արագ արձագանքելու ունակություն,
- Բարյացակամություն և բարեվարքություն,
- Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։
Կազմակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․
- Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ,
- Անձնակազմի համար նախատեսված սնունդ․ սուրճի թեյի հյուրասիրություն,
- Համազգեստ,
- Աշխատակիցների համար նախատեսված լոյալության ծրագիր ցանցի ներսում գործող հյուրանոցների և ռեստորանների համար,
- Կարիերայի աճի հնարավորություն ցանցում։
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: