Ընդունարանի աշխատակից (գանձապահ)
Grand Sport
Նկարագրություն
Գանձապահ-վաճառողը պատասխանատու է հաճախորդների բարձրակարգ սպասարկման, ծրագրային վաճառքի ձևակերպման, դրամակրկղի վարման համար, ինչպես նաև հաճախորդամետ միջավայր ստեղծելու համար։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում, ճանապարհում և ընդհանուր տեղեկատվության տրամադրում համալիրի ծառայությունների վերաբերյալ
- Հաճախորդներին փաթեթների վերաբերյալ լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
- Վաճառքի իրականացում․կանխիկ/անկանխիկ (քարտով)
- ՀԴՄ և POS տերմինալների հաշվետվությունները ուղարկում համապատասխան բաժին
- Դրամական մնացորդի ստուգում
- Սահմանված կարգով դրամական միջոցների հանձնում
- Հաճախորդների հետ խնդիրների արագ և բարեկիրթ լուծում
- Ընդունարանի հաճախորդամետ մթնոլորտի պահպանում
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի հաղորդակցական մակարդակի իմացությունը,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel,
- Թիմում աշխատելու կարողութուն,
- Սթրեսակայունություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Հաճախորդամետություն,
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում: