Get our free app. It won't take up space on your device

Ընդունարանի աշխատակից

EDEN Medical Center & SPA

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 180,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Customer Support, Client Care, Medical, Health
Deadline:
9/12/2026

Նկարագրություն

EDEN Medical Center-ը հրավիրում է աշխատանքի ընդունարանի աշխատակցի։

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված, բարեհամբույր և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող աշխատակցի, ով կապահովի պացիենտների պատշաճ ընդունելությունը և կենտրոնի ընդունարանի արդյունավետ աշխատանքը։

Աշխատանքային պարտականություններ

  • Դիմավորել և գրանցել կենտրոն այցելող պացիենտներին

  • Ապահովել պացիենտների պատշաճ ընդունելությունն ու սպասարկումը

  • Ուղղորդել պացիենտներին համապատասխան բժիշկների և մասնագետների մոտ

  • Համակարգել պացիենտների այցերը և հետևել ժամանակացույցի պահպանմանը

  • Համագործակցել բժիշկների, բուժքույրերի, Call Center-ի և կենտրոնի մյուս աշխատակիցների հետ

  • Պացիենտներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կենտրոնի ծառայությունների, մասնագետների և ընթացակարգերի վերաբերյալ

  • Ընդունել վճարումները և իրականացնել համապատասխան հաշվառում

  • Աշխատել կենտրոնի ներքին ծրագրերով և տվյալների բազայով

  • Վարել ընդունարանին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվետվությունները

  • Հետևել ընդունարանի կազմակերպվածությանը և աշխատանքային կարգուկանոնին

  • Պահպանել պացիենտների անձնական և բժշկական տվյալների գաղտնիությունը

  • Հետևել EDEN Medical Center-ի սպասարկման և հաղորդակցության սահմանված չափանիշներին

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն՝ պարտադիր

  • Ռուսերենի լավ իմացություն

  • Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

  • Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման բարձր հմտություններ

  • Պատասխանատվություն և ճշտապահություն

  • Կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն

  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն

  • Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու ունակություն

  • Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ

  • Բժշկական կենտրոնում, կլինիկայում, հյուրանոցում կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 5 օր

  • Աշխատանքային ժամեր՝ 09։30-20։00; 11:00-21:00

  • Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն

  • Կազմակերպված և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր

  • Աշխատանքի վայր՝ EDEN Medical Center, Երևան

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց CV-ն։

Company օverview
address
Address
ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն հ․, Կորյունի փ․, շ․ 21, տ․ 28
address
Number of employees
16-50
website
Website
Phone
Phone
041888405

Իդեն Բժշկական կենտրոնը էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտում առաջատար ընկերություններից է ՀՀ-ում։ Ունի ծառայությունների լայն շրջանակ և տարբերվում է սպասարկման մեջ Պացիենտին շատ բարձր կարևորություն տալով։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media