Ընդունարանի աշխատակից
Imperial Palace Hotel
Նկարագրություն
Imperial Palace Hotel-ը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում պատասխանատու, հյուրընկալ և բարձր հաղորդակցման հմտություններով օժտված ընդունարանի ԳԻՇԵՐԱՅԻՆ և ցերեկային հերթափոխերով աշխատակիցների։
Պարտականություններ
- Հյուրերի ջերմ և պրոֆեսիոնալ դիմավորում և սպասարկում,
- Check-in և Check-out գործընթացների իրականացում,
- Հեռախոսազանգերի և հյուրերի հարցումների պատշաճ սպասարկում,
- Հյուրերին հյուրանոցի ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Ամրագրումների ընդունում, մշակում և համակարգում,
- Հյուրերի դիմումների, հարցերի և բողոքների արագ ու արդյունավետ լուծում,
- Համագործակցություն հյուրանոցի այլ բաժինների հետ՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով,
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Գերազանց հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային գիտելիքներ,
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գիշերային հերթափոխի է ժամը՝ 22:00ից մինչև 08:00:
Աշխատանքը կազմակերպվում է 2/2 հերթափոխային գրաֆիկով (երկու օր աշխատանք, երկու օր հանգիստ)
Ցերեկային հերթափոխը ՝ 08։00 - 15։00 և 15։00 - 22։00։
Ցերեկային հերթափոխը ՝
Տարիքային սահմանափակումը՝ 18-30 տարեկան:
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, կարևորում եք բարձրակարգ սպասարկումը և ցանկանում եք դառնալ հյուրընկալության ոլորտի մասնագետ, ապա սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին: Ինքնակենսագրականները ուղարկել անպայման լուսանկարով: Առանց լուսանկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:
Երևան քաղաքի հենց սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ “Իմպերիալ Պալաս Հոթել”-ը արդեն մեկ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդհամնեը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ և այլ կառույցներ, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները: