
Ընդունարանի աշխատակից
Estetime Clinic
Նկարագրություն
Estetime Clinic-ը աշխատանքի է հրավիրում ընդունարանի աշխատակցի։
Պարտականություններ
- Բուժառուների գրանցում, սպասարկում և հետադարձ կապ,
- Բուժառուներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Ղեկավարության կողմից տրվող կազմակերպչական հանձնարարականների իրականացում,
- Հաշվետվությունների պատրաստում, ներկայացում,
- Բժշկի ուղղված նամակների և զանգերի պատասխանում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Ճշտապահություն և պատասխանատվություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հաղորդակցական հմտություններ,
- Տարիքը՝ 18-30 տարեկան:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ շաբաթական 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 16:00-21:00։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 098 098 430։
Estetime Clinic-ը մազերի փոխպատվաստման, պլաստիկ վիրաբուժություն և կոսմետոլոգիայի նորարարական կենտրոն է։
Մենք համոզված ենք, որ մարդու առողջությունը կարևոր արժեք է, ինչպես նաև հաջողության և երջանկության գրավական։
Մեր կլինիկան հասանելի է դարձնում որակյալ բժշկական ծառայությունը՝ յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի, բուժման և հետազոտման մեթոդների, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Մենք խնայում ենք մեր բուժառուների թանկագին ժամանակը և երաշխավորում ենք ամենաամբողջական բժշկական ծառայությունը օպտիմալ ժամկետներում։
Մենք ցանկանում ենք, որ գեղեցկացման պատմությունները փոխարինեն բժշկական պատմություններին։
Էլ․ հասցե՝ hr@estetime.am