Էլեկտրիկ
Bacon Product LLC
Աշխատանքի նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Էլեկտրիկի իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:
Հիմնական նպատակ՝
Էլեկտրական համակարգերի անվտանգ և արդյունավետ տեղադրում, սպասարկում և վերանորոգում` ապահովելով էլեկտրական կանոնների և կանոնակարգերի համապատասխանությունը և նպաստելով շենքերի և սարքավորումների անխափան աշխատանքին:
Հիմնական գործառույթներ՝
- Նոր էլեկտրական ցանցերի մոնտաժում։
- Էլեկտրասարքերի միացում և մալուխների լարանցում։
- Նոր տրանսֆորմատորային ենթակայանի մոնտաժային աշխատանքներին անմիջական մասնակցություն։
- Էլեկտրասարքերի և սարքավորումների տեղադրում, էլեկտրասնման ապահովում, կարգավորում և ստուգում։
- Էլեկտրահաղորդալարերի ամբողջական կամ մասնակի փոխարինում։
- Էլեկտրասարքավորումային համակարգերի սպասարկում, տեխնիկապես ճիշտ շահագործման ապահովում, սարքին վիճակի պահպանում, սպասարկվող էլեկտրասարքերի և սարքավորումների անխափան ու հուսալի աշխատանքի ապահովում, տեխնիկական սպասարկում, անհապաղ նորոգում։
- Պարբերական տեխստուգայցերի իրականացում։
- Սարքավորումների էլեկտրական մասերի պլանային-նախազգուշական վերանորոգման անցկացում ըստ տրված աշխատանքների ժամանակացույցի։
- Էլեկտրասարքերի և սարքավորումների շահագործման ժամանակ խափանումների և վթարների բացահայտում, դրանք վերացնելու և կանխարգելելու համար համապատասխան միջոցների ձեռնարկում։
- Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում համաձայն գործող հրահանգավորման։
- Անհրաժեշտ փաստաթղթերի վարում։
Պարտադիր պահանջներ՝
- Էլեկտրասարքերի և էլեկտրասարքավորումների նորմատիվաիրավական ակտերի իմացություն
- Սարքերի և էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկման ժամանակ աշխատանքների կատարման կազմակերպման ընթացակարգի իմացություն
- Էլեկտրական հանգույցների և մասերի միացման պարզ էլեկտրամոնտաժային սխեմաների իմացություն
- Էլեկտրատեխնիկայի հիմունքներիբազային գիտելիքների առկայություն
- Էլեկտրասարքերի և չափիչ սարքերի աշխատանքային կիրառման սկզբունքների իմացություն
- Էլեկտրասարքերի անվտանգ սպասարկման կանոնների իմացություն
- Հակահրդեհային և ներքին կարգապահական կանոնների իմացություն
- Ոլորտային փորձը կդիտվի որպես առավելություն
- Թիմայնություն,
- Նախաձեռնողականություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ճկունություն,
- Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն:
- Փաստաթղթերի հետ աշխատելու հնարավորություն։
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը
Առավելություններ
- Դրական, ու ինչպես «Բեկոն Պրոդուկտ» գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում աշխատելու հնարավորություն
- Գեղեցիկ և կոկիկ աշխատանքային միջավայր՝ կանաչապատ այգու առկայությամբ
- Անվճար ճաշային ընդմիջում
- Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր
- Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ
- Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ
- Տրանսպորտի առկայություն դեպի գրասենյակ և հակառակ ուղղությամբ /երթուղին գործում է 09:00-18:00 գրաֆիկի համար/
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: