Էլեկտրիկ
VLV CENTRE
Նկարագրություն
ՎիԷլՎի Սենթրը աշխատանքի է հրավիրում Էլեկտրիկի, ով պատասխանատու կլինի ընկերության էլեկտրահամակարգերի սպասարկման, վերանորոգման եւ շահագործման
համար։
Պարտականություններ
- Վերանորոգել եւ սպասարկել էլեկտրահամակարգերը
- Ախտորոշել տեխնիկական խնդիրները եւ առաջարկել լուծումներ
- Համագործակցել թիմի հետ վերանորոգման եւ սպասարկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար
Պահանջներ
- Միջին կամ բարձրագույն տեխնիկական կրթություն
- Էլեկտրահամակարգերի սպասարկման եւ վերանորոգման փորձ
- Տեխնիկական խնդիրների ախտորոշման հմտություններ
- Ուշադրություն մանրուքներին եւ բարձր պատասխանատվություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Աջակցող թիմ եւ հարմարավետ աշխատանքային միջավայր
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։