Get our free app. It won't take up space on your device

Էլեկտրիկ

Երևան մոլ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: In shifts
Work experience: Mid level
Industry: Other, Installation, Maintenance, Repair
Deadline:
2/24/2024
Job posting has expired

Նկարագրություն

Երևան Մոլը փնտրում է պարտաճանաչ, պատասխանատու և բանիմաց էլեկտրիկի:

Պարտականություններ

  • Մոլի լուսավորության համակարգի ստուգում, խափանումների հայտնաբերում և կարգավորում,
  • Մոլի լուսավորության անջատումների և միացումների սպասարկում,
  • Էլեկտրական վահանակների անսարքությունների հայտնաբերում, վերանորոգում և վնասված դետալների փոխարինում,
  • Էլեկտրական ենթակայնի բարձր և ցածր լարման հատվածների մշտադիտարկում, թերությունների հայտնաբերում և տեղեկատվության տրամադրում,
  • Էլեկտրական ենթակայնի բարձր և ցածր լարման հատվածների մշտադիտարկում, թերությունների հայտնաբերում և տեղեկատվության տրամադրում,
  • Դիզելային գեներատորների մշտադիտարկում, թեսթային գործարկում, թերությունների հայտնաբերում և տեղեկատվության տրամադրում,
  • Վարձակալությամբ տրված տարածքներում էլեկտրական հաշվիչերի տեղադրում,
  • Վարձակալությամբ տրված տարածքների էլեկտրական հաշվիչերի ցուցմունքների ամենամսյա գրանցում և տեղեկատվության տեղադրում:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Համապատասխան կրթություն Էներգետիկայի ոլորտում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու,ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • Կարգապահություն և պատասխանատվության զգացում,
  • Պարտաճանաչություն,ճշտապահություն աշխատանքը անթերի իրականացնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային,
  • Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել նշված էլ հասցեին:
Company օverview
address
Address
ք. Երևան, Արշակունյաց 34/3
Phone
Phone
37411888888
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more

Spread the word! Share this job on social media