Get our free app. It won't take up space on your device

էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վերանորոգող մասնագետ

Eldorado Armenia

Industry: Installation, Maintenance, Repair
Deadline: 6/8/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Մեր Ընկերությունը՝ էլեկտրատեխնիկայի և կենցաղային ապրանքների առաջատար ներկրող և վաճառող, ձգտում է ապահովել բարձրակարգ հաճախորդային սպասարկում ոչ միայն վաճառքի փուլում, այլև հետվաճառքային սպասարկման ընթացքում։ Այս նպատակով մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վերանորոգող մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու սարքավորումների որակյալ վերանորոգում և տեխնիկական սպասարկում։

Պարտականություններ

  • Էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի (սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, հեռուստացույցներ և այլն) ախտորոշում, վերանորոգում և տեխնիկական սպասարկում,
  • Ախտորոշման արդյունքում պարզված վնասների վերաբերյալ հաշվետվության կազմում,
  • Անհրաժեշտ մասերի փոխարինում կամ վերականգնում՝ արտադրողի պահանջներին համապատասխան,
  • Աշխատանքային գործիքների և սարքավորումների ճիշտ օգտագործում և խնամք,
  • Տեխնիկական անվտանգության նորմերի և ընկերության ներքին կարգապահության կանոնների պահպանում,
  • Կապ հաճախորդների հետ՝ վերանորոգման ընթացքի կամ արդյունքների պարզաբանման նպատակով (եթե անհրաժեշտ է),
  • Նոր սարքավորումների տեղադրում և գործարկում՝ ըստ պահանջի։

Պահանջներ

  • Միջնակարգ տեխնիկական կամ բարձրագույն կրթություն (էլեկտրատեխնիկա, մեխանիկա կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 1-2 տարվա փորձ էլեկտրատեխնիկայի կամ կենցաղային տեխնիկայի վերանորոգման ոլորտում,
  • Աշխատանքային գործիքների և ախտորոշման սարքավորումների իմացություն,
  • Տեխնիկական գրականության և սխեմաների ընթերցանության հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և ժամանակի կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ։

Մեզ հետ դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Company օverview
address
Address
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media