Էլեկտրատեխնիկ
ATENK LLC
Location:
Կոտայքի մարզ, Գետամեջ համայնք
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Industry:
Engineering
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու էլեկտրատեխնիկի, ով կապահովի արտադրական հաստոցների և հոսքագծերի էլեկտրոնային սարքինությունը:
Պարտականություններ
- Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում, էլեկտրական սնուցման հսկողություն
- Պարբերական ախտորոշման իրականացում խնդիրների կանխատեսման և կանխարգելման նպատակով
- Նոր սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում
- Անհրաժեշտության դեպքում սարքավորումների ապամոնտաժում
- Սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում
- Արտադրական հաստոցների մասնակի ավտոմատացում
- Էլեկտրական կշեռքների աշխատանքի հսկողություն, ընթացիկ սպասարկում, չափաբերում
- Հոսանքի մատակարարման անվտանգության ապահովում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ էլեկտրատեխնիկա կամ այլ հարակից մասնագիտացմամբ
- Էլեկտրոնիկայի մասնագետի աշխատանքային փորձ
- Մասնագիտական աճի ձգտում
- Համակարգչային գիտելիքների առկայություն
- Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային է
Company օverview
Address
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
Number of employees
1001+
Website
Phone
060434303
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
Benefits
Corporate events
Free meals
Reward system
Trainings