Get our free app. It won't take up space on your device

E-commerce մասնագետ

Pineapple Horeca

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Other, Restaurants, Food Services
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

Pineapple Horeca ընկերությունն աշխատանքի է հրավիրում ինտերնետ խանութի օպերատոր և համակարգող՝ WB, OZON և այլ հարթակներում՝ իր թիմին միանալու համար։
Մենք աշխատում ենք HoReCa ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և պրոֆեսիոնալ խոհանոցների համար նախատեսված ապրանքների ու լուծումների հետ՝ ներկայացնելով որակյալ ապրանքներ և ապահովելով հաճախորդների արդյունավետ սպասարկում։

Պարտականություններ

  • Ապրանքների տեղադրում և կառավարում առցանց վաճառքի հարթակներում,
  • Ապրանքային քարտերի պատրաստում՝ նկարներ, նկարագրություններ, տեխնիկական տվյալներ և բանալի բառեր,
  • Ապրանքների գների, առկայության և տեղեկատվության պարբերական թարմացում,
  • Պատվերների, հարցումների և վերադարձների մշակում,
  • Վաճառքների, հաճախորդների պահանջարկի և մրցակիցների վերլուծություն,
  • Գովազդային արշավների կազմակերպում և օպտիմալացում,
  • Համագործակցություն վաճառքի, մարքեթինգի և պահեստի թիմերի հետ,
  • Առցանց հարթակների տեխնիկական պահանջների և փոփոխությունների մշտադիտարկում։

Պահանջներ

  • E-commerce ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Marketplace-ներում կամ ինտերնետ խանութներում աշխատելու փորձը պարտադիր է
  • Excel-ի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների,
  • Ստաբիլ աշխատանք զարգացող և պրոֆեսիոնալ թիմում,
  • HoReCa ոլորտի միջազգային և տեղական ապրանքների հետ աշխատելու հնարավորություն,
  • Կորպորատիվ զեղչեր,
  • Ջերմ և աջակցող աշխատանքային մթնոլորտ։
Company օverview
address
Address
Antarayin 160/15
Phone
Phone
+374 43 663388

Pineapple Horeca ընկերությունը զբաղվում է HoReCa և B2B ոլորտների համար պրոֆեսիոնալ ապրանքների և համալիր լուծումների մատակարարմամբ։ Մենք աշխատում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, բարերի և այլ բիզնեսների հետ՝ առաջարկելով որակյալ սպասք, սեղանի պարագաներ, ապակեղեն, խոհանոցային և գործառնական ապրանքներ։

Ընկերության նպատակն է դառնալ վստահելի գործընկեր HoReCa ոլորտի բիզնեսների համար՝ ապահովելով ոչ միայն ապրանքների մատակարարում, այլև ճիշտ խորհրդատվություն, անհատական մոտեցում և երկարաժամկետ համագործակցություն։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media