
Դիզայներական բաժնի ղեկավար
PROFENERGY GROUP LLC
Նկարագրություն
Ընկերությունը իր թիմ է հրավիրում մոտիվացված, հետաքրքիր լուծումներ առաջարկող դիզայներական բաժնի ղեկավարի ։
Պարտականություններ
- Ղեկավարել նախագծերը, բանակցել պատվիրատուների հետ
- Պլանավորել թիմի օրվա գրագետ և արդյունավետ աշխատանքային գործընթացը
- Պլանավորել և կազմակերպել աշխատակիցների արդյունավետ աշխատանքը
- Վերահսկել աշխատակիցների աշխատանքները
- Մշակել նպատակների հասնելու մարտավարական պլաններ
- Վերլուծել թիմի աշխատանքի արդյունավետությունը
- Պատրաստել հաշվետվություններ
- Պահպանել թիմի առողջ մթնոլորտը
- Զբաղվել աշխատակիցների մասնագիտական աճով, բացահայտել պահանջները աշխատանքի շրջանակներում և ապահովել այն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարապետաշինարակական-դիզայներական կամ մենեջմենթի ոլորտում
- Ղեկավարման աշխատանքային փորձ 3+ տարի
- Արդյունավետ աշխատանք վարելու հմտություններ
- Համակարգչային ծրագրերի իմացություն
- Հաճախորդների հետ գրագետ բանակցություններ վարելու և ներկայացնելու հմտություններ
- Անձնակազմին առաջնորդելու և մոտիվացնելու հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատանք քաղաքի հեղինակավոր ընկերություններից մեկում
- Մանսնագիտական աճ, ձեռքբերում
- Աշխատանք մասնագիտական ոլորտի բարձր մասնագետների հետ
- Կայուն և բարձր աշխատավարձ
- Հավասարության եւ արդարության մթնոլորտ
«Պրոֆէներջի» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին: Ունենալով փորձառու մասնագետներ, համապատասխան գիտելիքներ, ռեսուրս, ամուր և վստահ առաջ է շարժվում, և տարեցտարի հպարտորեն արձանագրում է իր գործունեության ընդլայնման մասին: Ընկերության կայուն զարգացման համար ամուր հիմք է հանդիսանում իր որդեգրած քաղաքակունթյունը, որ ընկերության համար կարևորագույն արժեքն է Պատվիրատուի անվտանգությունը, հետագա համագործակցությունը, աշխատակիցների բարձ պրոֆեսիոնալիզմը, ճկունությունը և նորարարական լուծումները: Բարդ նախագծերը, ամենաանիրագործելի ցանկությունները, դառնում են իրականություն հմուտ և ճկուն լուծումների շնորհիվ: