
Դիզայներ
Bayazet
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում վառ և կրեատիվ մտածողությամբ դիզայների:
Կազմակերությունը գտնվում է Կոտայքի մարզում, ցանկալի է դիմողները լինեն հարակից տարածքից:
Պարտականություններ
- Արտադրատեսակի տուփերի և պիտակների դիզայն,այլ դիզայներական աշխատանքների կատարում,արտաքին դիզայն
- Դիզայնի և տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում,դասավորում,դասակարգում և թարմացում
- Անհրաժեշտության դեպքում նյութերի որոնում և ձեռքբերում
- Տպարանների հետ աշխատանքային գործընթացի վերահսկում:
Պահանջներ
- Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Adobe Photoshop,Adobe ustrator,Corel Draw և այլ ծրագրերի իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն,օտար լեզուների իմացությունը ցանկալի է:Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: